Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է. Արթուր Խաչիկյան
«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է։ Արդեն նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անչափահասների, ուսանողների շրջանում»,- ԱԱԾ դիմաց «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։
Նրա խոսքով, սա մեծ աղետ է, որը կարող է բերել մեր ազգի վախճանին. երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը թմրեցնում են բառացիորեն։
«Գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահների կողմից, բայց, իհարկե, դա պետք է ինտենսիվ լինի, լինեն կտրուկ քայլեր»,- ասաց Արթուր Խաչիկյանը։
Ըստ նրա, որոշ մարդիկ, որոշ հասարակություններ լիբերալիզմը հասկանում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչը հիմնված է հաճույքի վրա, գնում է դեպի խաղաղամոլություն, թմրամոլություն։
«Այդ ճանապարհով գնում ենք նաև մենք։ Մեր հարևան Վրաստանում նարկոտիկների սարսափելի էպիդեմիա է։ Մեզ մոտ էլ, ըստ պաշտոնական թվերի, 95 տոկոսով աճել է նարկոտիկների օգտագործումը։ 1500-3000 տարբեր թելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառվում են նարկոտիկներ»,- ասաց Ա. Խաչիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա կոկաին. ԱԱԾ
- 3 տոննա կոկաի՞ն, Հայաստանի՞ համար, ողջ բնակչությանը բաժանելո՞ւ են. Հարցում
- Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է թմրանյութի առգրավման մասին մամուլի հրապարակումները
- 3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում, ուշադրություն՝ որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան. Ագնեսսա Խամոյան
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութն առգրավվել են Սիցիլիայում
- «Կրիստալ» թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ