Ուղղակի խորհուրդ՝ Գայանեին բաց թողնեն, որովհետև նա մեր ամեն ինչն է, հերոսածին մայր է.Լարված իրավիճակ դատարանի դիմաց
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը։
«Այդ ամենը ծիծաղալի է, եթե որևէ մի ծնող որոշի առևանգել աշոտիկին, ապա, հավատացեք, այն կլինի շատ արագ ու հեշտ, բայց այն մեզ ուղղակիորեն պետք չէ, մենք կարող ենք իրեն օգտակար լինել ֆինանսապես, բարոյական նորմաներ սովորացնենք, բայց ոչ առևանգենք կամ վնաս տանք: Աշոտիկը բազմիցս ասել է, որ ինքը կապ չունի իր ծնողների հետ»,-հայտնեց զոհվածի հայր Վիգեն Ազատյանը, որին նույնպես բերման էին ենթարկել, այն դեպքում, երբ միջադեպի վայրում չի եղել:
Նա հայտնեց, որ այդ օրը Աշոտիկը պետք է գնար Եռաբլուր՝ զոհվածների մոտ նույն բանը կրկնելու համար, որ ինքը կապ չունի իր ծնողների հետ և տեսագրությոնից երևում է, որ Աշոտիկն իր կամքով է նստում զոհվածներից մեկի մայրիկի մեքենան, որտեղ ոչ մի հայր չի եղել:
«Ոչ մեկն իր ձեռքից չի քաշել, ի՞նչն է իմաստն այս ամեն ինչի: Կամ թուրքի՝ իր հոր գծածն է, կամ թուրքի կամակատար կապիկներից մեկի մյուսի: Ուղղակի խորհուրդ՝ Գայանեին բաց թողնեն, որովհետև նա մեր ամեն ինչն է հերոսածին մայր է, մենք ամեն օր միասին Եռաբլուրում ենք, դուք չեք պատկերացնում այն ինչ է»,-հայտարարեց Վիգեն Ազատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը․ Ժաննա Ալեքսանյան
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. Իմ տան լույսն անջատվել է, քո լույսն էլ անջատվի
- Զոհվածի մայրը՝ Փաշինյանին. ****, դու հունիսի 1-ին արդեն կլինես բանտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին