Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ զոհված զինծառայողի մայր տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր։
«Ձերբակալման բողոքը քննվելու է այսօր ժամը 22-ին Երևան քաղաքի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրում»,-գրել է նա:
Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան։ Գայանեն այսօրվանից հացադուլ է հայտարարել։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան