Թումանյանի այգում նշվեց Համբարձման տոնը
Երևանի Թումանյանի այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ազգագրական երգի ու պարի խմբեր։ Երիտասարդ աղջիկները ծաղկեպսակներ հյուսեցին ու ներկայացրեցին վիճակահանության ժողովրդական ծեսը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև օգտվել կաթնապուրի հյուրասիրությունից։
Միջացառումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ։
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան:
Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Այսօր Հայոց Եկեղեցին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց իրավունքին
- Համբարձման տոնը Թումանյանի այգում՝ ազգագրական երգ ու պարով, կաթնապուրի հյուրասիրությամբ
- Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում