Լուկաշենկո. Անհրաժեշտ է ձևավորել միջազգային հարաբերությունների նոր համակարգ
«Անհրաժեշտ է ձևավորել միջազգային հարաբերությունների նոր համակարգ»,-այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
«Մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման վրա, որը հիմնված կլինի հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա, այլ ոչ թե այն «կանոնների», որոնք խորհուրդ է տալիս Արևմուտքը։ Մեզ միշտ մեղադրում են, որ ընտրություններն անցկացվել են ԵԱՀԿ չափանիշներին ոչ համապատասխան։ Իսկ ովքե՞ր են հաստատել այդ սկզբունքները, որտե՞ղ են դրանք։ Կան «կանոններ», որոնք իրենք են սահմանել, և որոնք փոխում են յուրաքանչյուր պետության և իրադարձության համար։ Ի՞նչ է սա»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է բռնեն, կառչեն միմյանց, այլ տարբերակ ինքնիշխանության պահպանման համար չկա։
Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնում են, որոնք փորձում են պառակտել աշխարհը։
«Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ։ Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան