Քաղաքական 17:13 18/05/2023 Հայաստան

«Լույս». Արցախի Հանրապետությունն անկախ պետություն է՝ իր պետականության ստեղծման իրավական հիմքերից անկախ

Ինքնորոշման իրավունքը Արցախի անկախության իրավական հիմքն է. ԽՍՀՄ գոյության ժամանակ Արցախն ինքնորոշվել է` նախ անջատվելով Ադրբեջանական ԽՍՀ-ից, այնուհետև՝ ԽՍՀՄ-ից, հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքի վրա: Ընդգծելով և կարևորելով ինքնորոշման իրավունքը` որպես Արցախի Հանրապետության անկախության իրավական հիմք, միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է` անկախ անկախության ձեռքբերման այդ հիմքից:

Պետության առաջացումը փաստի խնդիր է. այն անկախ է այն բանից, թե ինչպես է ստեղծվել պետությունը՝ քաղաքացիական պատերազմի, հեղափոխության, պետության փլուզման արդյունքո՞ւմ, թե՞ հենվելով որևէ իրավունքի վրա: Միջազգային իրավունքը, որոշակի բացառություններով, ընդունում է պետության իրողությունը` ելնելով նրանից, թե արդյո՞ք փաստացի առկա են պետականության հատկանիշները: Այդ առումով Արցախի Հանրապետությունն անկախ պետություն է, որովհետև բավարարում է միջազգային իրավունքում պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին, պետության գոյությունը անկախ է նրա միջազգային իրավական ճանաչումից, այսինքն՝ պետության գոյությունը չի պայմանավորվում նրա ճանաչմամբ, իսկ չճանաչումը չի նշանակում, որ չճանաչված պետությունները չունեն միջազգային-իրավական կարգավիճակ, բացի այդ, երբ միջազգային իրավունքն ընդունում է պետության գոյությունը` անկախ իր ստեղծման հանգամանքներից, ապա այն այդ պետությանը դնում է իր պաշտպանության ներքո: Դա հատկապես վերաբերում է այդ պետության նկատմամբ ուժի կիրառման արգելքին։

1991թ. Լեռնային Ղարաբաղը խորհրդային Սահմանադրության համաձայն՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում էր գտնվում: Երբ 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածում հռչակվել էին և փաստացի գոյություն ունեին երկու պետություններ` Ադրբեջանական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը (1991թ. սեպտեմբերի 21) և նրա անկախության հռչակումը (1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով) լիովին համապատասխանում էին Խորհրդային Միության իրավունքով և միջազգային իրավունքով սահմանված ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Սակայն, նույնիսկ եթե 1991թ. ո՛չ ԽՍՀՄ օրենսդրությունը և ո՛չ միջազգային իրավունքը չպարունակեր ժողովուրդների ինքնորոշման իրավունք (ինչպես մինչև 1945թ.), ապա, միևնույն է, Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքին համապատասխան իրավասու էր 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելու իր անկախությունը Ադրբեջանական ԽՍՀ-ից, իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով` ԽՍՀՄ-ից: ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունն աներկբայորեն սահմանում է, որ «ընդհանուր միջազգային իրավունքը անկախության հռչակման կիրառելի ոչ մի արգելք չի պարունակում»: Անկախության հռչակումից հետո Արցախը կարող էր միջազգային իրավունքի կողմից դիտվել որպես անկախ պետություն, եթե հաստատեր արդյունավետ հանրային իշխանություն իր տարածքում՝ բացառելով նման իշխանության իրականացումը Ադրբեջանի կողմից: Անհերքելի փաստ է, որ Արցախի ժողովրդին և նրա կողմից հիմնադրած իշխանություններին դա հաջողվել է: Ադրբեջանական կենտրոնական իշխանության վերջին ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի տարածքը լքել են դեռևս Խորհրդային Միության գոյության ժամանակ՝ 1991թ. աշնանը, երբ արդեն ակնհայտ էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է: Առնվազն այդ պահից սկսած իր անկախությունը հռչակած Ադրբեջանը որևէ հանրային իշխանական ֆունկցիաներ Արցախի նկատմամբ չի իրականացրել։ Կորցնելով վերահսկողությունը Արցախի նկատմամբ՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանն առավել սաստկացրեց իր զինված հարձակումները Արցախի առանձին բնակավայրերի վրա, ինչը 1992թ. արդեն վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների։ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեից հետո ԼՂՀ-ում 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ, ինչի արդյունքում 1992թ. հունվարին ձևավորվեց առաջին գումարման ԼՂՀ Գերագույն անկախության մասին հռչակագիրը, իսկ հունվարի 8-ին` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» սահմանադրական օրենքը: ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընտրեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահին և Գերագույն խորհրդի քարտուղարին, ինչպես նաև նշանակեց ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահին։ Սկսվեց անկախ պետականության ձևավորման գործընթացը։

Արցախի Հանրապետությունն ունի ամբողջովին ձևավորված գործունակ պետական իշխանություն, որն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման դասական սկզբունքի հիման վրա: Նրա պետական մարմինները գործում են Սահմանադրության հիման վրա, որն իր մշակման և ընդունման գործընթացներով և բովանդակությամբ համապատասխանում է ժողովրդավարական ու իրավական պետությունը բնորոշող բոլոր չափորոշիչներին։ Անկախության ձեռքբերումից ի վեր Արցախն ընդունել է երկու Սահմանադրություն` 2006թ. դեկտեմբերի 10-ին և 2017թ. փետրվարի 20-ին: Արցախի առաջին Սահմանադրությունը նախատեսում էր կիսանախագահական կառավարման համակարգ՝ երկաստիճան գործադիր իշխանությամբ։ Հանրապետության նախագահն ընտրվում էր ժողովրդի կողմից 5 տարով՝ անընդմեջ երկու անգամ պաշտոնավարելու հնարավորությամբ։ Օրենսդիր իշխանությունը վերապահված էր խորհրդարանին, որը բաղկացած էր ժողովրդավարական սկզբունքներով ընտրվող 33 պատգամավորներից։ 2017թ. փետրվարի 20-ին Արցախը հանրաքվեով ընդունեց նոր Սահմանադրություն, որով կիսանախագահական կառավարման համակարգը փոխարինվեց հավասարակշռված նախագահական համակարգով։
Հանրապետության նախագահը, որը շարունակում է ընտրվել ժողովրդի կողմից, և՛ պետության գլուխն է, և՛ կառավարության ղեկավարը, այսինքն՝ մարմնավորում է գործադիր իշխանությունը։ Արցախի Ազգային ժողովն ունի ուժեղ հակակշռող լիազորություններ։ Հանրապետության նախագահի նկատմամբ խորհրդարանն օժտված է ոչ միայն ավանդական պառլամենտական վերահսկողության իրավունքներով, այլև ունի նաև իր անդամների 2/3-ով քաղաքական պատճառներով անվստահություն հայտնելու իրավունք։ Դատական իշխանությունը ուժեղացված է ի հաշիվ նրա, որ դատավորներն այլևս չեն նշանակվում Հանրապետության նախագահի կողմից, այլ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ ընտրվում են խորհրդարանի կողմից։ Արցախի նոր Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքների ժամանակակից լայն ցանկ և դրանց ապահովման գործում երաշխիքներ։ Արցախում 1994-ից սկսած անցկացված նախագահական բոլոր ընտրությունները եղել են մրցակցային, որի արդյունքում ներկայումս պաշտոնավարում է Արցախի Հանրապետության արդեն թվով 4-րդ Հանրապետության նախագահը։ Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ Freedom House հեղինակավոր կազմակերպությունը Ադրբեջանին մշտապես բնութագրել է որպես «անազատ» պետություն, տեղավորելով նրան սանդղակի ամենացածր աստիճանին, մինչդեռ Արցախն արդեն տարիներ շարունակ գնահատվում է որպես «կիսաազատ»։

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որևէ պետության կողմից, այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության ծագումից ի վեր ԼՂՀ ներկայացուցիչները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են եղել տարբեր միջազգային հարթակներով ընթացող բանակցային գործընթացում: 1992-1997թթ. Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ անմիջականորեն մասնակցել է Մինսկի խմբի աշխատանքներին: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բավական հաճախ ներկայացրել են միանգամայն ինքնուրույն դիրքորոշումներ, որոնք տարբերվել են Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից: Դրա ապացույցն է 1993թ. կնքված բոլոր հրադադարները, որոնց կողմեր են հանդիսացել միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, իսկ մինչև 1994թ. մայիսի 9-11-ի զինադադարը կնքվել են թվով 10 ժամանակավոր լոկալ հրադադարներ, որոնք ստորագրվել են ԼՂՀ և Ադրբեջանի զինվորական ղեկավարների կողմից։ Դրանցով Ադրբեջանը փաստացիորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտող կողմ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 4 բանաձևերը, որոնք ընդունել են 1993թ. ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նույնպես հաշվի են առել այն փաստը, որ հակամարտող կողմերը Լեռնային Ղարաբաղի հայերը և Ադրբեջանն են, այլ ոչ թե նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ռազմական գործողությունների դադարեցման բոլոր կոչերն ուղղված են Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը։
Արցախի վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցային ամբողջ գործընթացի ընթացքում, հատկապես 2007թ. նոյեմբերին Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո, վկայում են այն մասին, որ մեծ տերությունների կողմից Արցախի չճանաչման հիմնական պատճառը հակամարտող կողմերի միջև փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու ձգտումն է։ Ընդ որում, ի տարբերություն հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող մնացած բոլոր հակամարտությունների, ԱԽ անդամ 3 մեծ տերությունները Արցախյան հակամարտության լուծման համար իրենց առաջարկություններում ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անջատման միջոցով: Մադրիդյան սկզբունքների ներկայացումից հետո (29 նոյեմբերի 2007թ.)՝ ընդհուպ մինչև 2019թ. հունիսը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները մշտապես նախատեսել են, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտմամբ` համաժողովրդական քվեարկության միջոցով: Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի (13 հունվարի 2021թ.), 2019թ. հունիսի առաջարկությունը նախատեսում էր «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո` համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և ունի իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան»։ Նկատի ունենալով, որ միջազգային իրավունքի գերակշռող դոկտրինը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքից չի բխեցնում մայր պետությունից անջատվելու միանշանակ իրավունք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները բացառիկ երևույթ են արդի միջազգային հարաբերություններում։ Բացի դա, այդ առաջարկությունները նախատեսել են, որ հակամարտության վերջնական կարգավորման փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից պետք է մշակվի «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ»:

Վերոշարադրյալը ցույց է տալիս, որ պետության գոյությունը չի պայմանավորվում նրա ճանաչմամբ, իսկ պետության չճանաչումը չի նշանակում, որ իրեն պետություն դիտող կազմավորումները չունեն որևէ միջազգային-իրավական կարգավիճակ: Պետությունների պրակտիկան ցույց է տալիս, որ այն կազմավորումները, որոնք իրականում տևական ժամանակով որոշակի տարածքում իշխանություն են իրականացնում, դիտարկվում են առնվազն որպես միջազգային իրավունքի մասնակի սուբյեկտներ։ Այն կազմավորումների վերաբերյալ, որոնք իրենց դիտարկում են որպես պետություններ, սակայն միջազգայնորեն ճանաչված չեն, Յ. Ֆրովայնը հիմնել է «կայունացած դե ֆակտո ռեժիմների» տեսությունը, որով նման պետությունների որակման համար որոշիչ է համարում երկու չափանիշ. առաջին՝ ռեժիմի ինքնիշխանության արդյունավետությունը (effectiveness) և երկրորդ՝ դրա առնվազն սահմանափակ ներգրավումը միջազգային հարաբերություններում։ Դե ֆակտո ռեժիմի դոկտրինը, որը լայն ճանաչում ունի գերմանական գրականությունում, սկզբունքորեն անհրաժեշտ չէ փաստացի գոյություն ունեցող պետությունների իրավական կարգավիճակը հիմնավորելու տեսանկյունից։ Այսպես կոչված՝ դե ֆակտո ռեժիմները իրականում միջազգային իրավունքի իմաստով պետություններ են, որոնք պարզապես քաղաքական դրդապատճառներով չեն ճանաչվում։ Դե ֆակտո ռեժիմի իրավական կարգավիճակը համապատասխանում է պետության կարգավիճակին, այսինքն՝ այն ipso jure ունի պետության պարտադիր (նվազագույն) իրավունքներն ու պարտականությունները։ Այն փաստը, որ այս պետական կազմավորումները, ի թիվս այլոց, կաշկանդված և պաշտպանված են ուժի կիրառման արգելքով, և որ նրանց նկատմամբ կիրառվում է դելիկտային իրավունքը, բխում է ոչ թե նրանց դե ֆակտո ռեժիմի դիրքից, այլ իրենց՝ որպես պետության դիրքից:

Այնքանով, որքանով չճանաչված պետությունների իրավական կարգավիճակը տարբերվում է ճանաչված պետությունների կարգավիճակից, այդ տարբերությունները վերաբերում են կամընտիր հարաբերությունների շրջանակին, որը թողնված է պետությունների հայեցողությանը: Խոսքն առաջին հերթին պայմանագրային հարաբերությունների (դիվանագիտական, հյուպատոսական, տնտեսական, առևտրային և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության մասին է։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3MESAAE։

Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}