Մամիջանյան. Եթե հանկարծ հերոսների ծնողները մնան միայնակ, մենք էլ հերոսներ ուղղակի չենք ունենա
«Տիկին Գայանեն մինչ այս պահը սնունդ չի ընդունել, որը գուցե վատթարացնի նրա առողջական վիճակը»,- Ձերբակալվածներին պահելու վայրերի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ մտել է Ձերբակալվածներին պահելու վայրեր, զրուցել պետի տեղակալի հետ, ով փոխանցել է, որ տիկին Գայանեն հանգստանում է, թույլ է իրեն զգում։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։ Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։
«Մենք ապրում ենք, որովհետև Ժորան չկա։ Մենք բոլորս պետք է լինենք զոհվածների հարազատների կողքին։ Այստեղ ցանկացած գործընթաց երկրորդական է, որովհետև եթե հանկարծ հերոսների ծնողները մնան միայնակ, մենք էլ հերոսներ ուղղակի չենք ունենա, էլ ոչ մեկ այն մոտիվացիան չի ունենա դաստիարակել իր երեխային այնպես, որ ինքը հերոս մեծանա, ամենաթանկը տա հայրենիքին։
Այն չնչին բանը, որ կարող ենք մենք անել համեմատած տղերքի սխրանքի հետ, դա ուղղակի իրենց ծնողների կողքին լինելն է, որովհետև իրենք դա անել չեն կարող, որովհետև իրենք մեզ են պաշտպանել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանկական անեսթեզիա. ռիսկեր, սթրեսի հաղթահարում
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյան
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
- Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ, որից հետո կարող են նաև կալանավորման հարց բարձրացնել․ Իրավապաշտպան
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում