Քաղաքացին ընկել է Գյումրի-Երևան էլեկտրագնացքի տակ,ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
«Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը։ Տուժածը՝1962թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ միջադեպի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տրանսպորտային միջոցների վարորդներին հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը