Պետության համար արժեք չի զոհված զինծառայողի ծնողը․ Մենուա Սողոմոնյան
«Պետության համար արժեք չի զոհված զինծառայողի ծնողը։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ պետության համար ՝ ի դեմս գործող իշխանության, բացակայում է հարգանքն՝ իրենց կյանքը հայրենիքի համար նվիրաբերած մարդկանց հանդեպ»,- քննչական վարչության մոտ, որտեղ տեղի է ունենում տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունների համար կարևոր է միայն նյութականը, իսկ հայրենիքի գաղափարի կարևորությունը՝ գոյություն չունի։
«Կինը, որը կորցրել է երջանկությունն՝ իր որդուն, կարող էր լինել հպարտ, քանի որ իր զավակին նվիրաբերել է իդեայի, գաղափարի, Արցախի ազատության համար, բայց ստանում է նվաստացուցիչ պատասխան՝ անցնելով այսպիսի շինծու գործով»,- ասաց քաղաքագետն ու շարունակեց․
«Նորություն չէ, որ գործող իշխանությունների քաղաքական գծին դեմ գնացող և հանրային կշիռ ունեցող մարդկանց նկատմամբ տեղի են ունենում ուղորդված, շինծու քաղաքական հետապնդումներ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը․ Ժաննա Ալեքսանյան
- Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
- Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան