Պահանջում ենք Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ․ «Միասնական հայրենիք» կուսակցություն
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում և, մասնավորապես, ս․թ․ մայիսի 18-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսում հնչեցվել են ակնհայտ մանիպուլյատիվ մտքեր, որոնց կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․
1. Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր էր քննարկել այն՝ ներառելով կառավարության ծրագրում։ Այնինչ իր պաշտոնավարման 111 օրերի ընթացքում Ռ․ Վարդանյանն աչքի է ընկել բացառապես իբրև մեդիադեմք, բայց ոչ որպես իրեն վերապահված ոլորտների կառավարիչ։
2. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել։ Փոխարենը խորհրդարանական խմբակցությանը ներկայացվել է հաստ թղթապանակ, որը տարբեր ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում վերհանված հանրային կարծիք է, ինչն, անշուշտ, պարունակում է հարուստ նյութ և կարող է հաշվի առնվել ապագա ծրագրերի նախապատրաստական փուլում։
3. «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելու պահանջով հանրային հավաքը «հայտնի» էր անկախությամբ, տոտալ հակազդեցությամբ, վարչական ռեսուրսի չօգտագործմամբ, ինչպես նաև ոստիկանական և հատուկ ջոկատային ուժերի, հրշեջ-ջրցան մեքենաների կենտրոնացմամբ, դիպուկահարների տեղակայումով և այլն։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը դիմում է Արցախի հանրային հեռուստատեսությանը և պահանջում Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ՝ հանրայնացնելու Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման նրանց տեսակետներն ու ծրագրային դրույթները»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է
- «Հրապարակ». Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կհայտարարի նոր ճակատի մասին
- «Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով»
- Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է․ կա՛մ համախմբվում ենք, կա՛մ տրվում ենք պառակտող սադրանքներին․ Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը