Ծրագրերն ուղղակիորեն ազդեցություն են ունեցել ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա. Նարեկ Մկրտչյան
«Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը աջակցություն է ստացել 6 409 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 345 մլն դրամ»,-գործադիրի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով բնակապահովմանն ուղղված կառավարության ծրագրին:
Նա տեղեկացրեց, որ 2021 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 1949 շահառու, իսկ 2022-ին՝ 3088-ը:
Մկրտչյանը հայտարարեց, որ աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորված է ակտիվ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև պոտենցիալ շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ և եզրակացրեց, որ ծրագրերն ազդեցություն ունի ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա:
Նախագծով առաջարկվում է 300 մլն դրամով ավելացնել երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի 2023 թվականի բյուջեն:
Նախարարի ներկայացմամբ՝ եթե ընտանիքն ունի երկու անչափահաս երեխա և որոշում է տուն ձեռք բերել կամ կառուցել, աջակցության չափը ձեռք բերվող բնակարանի կանխավճարի 5 %-ի չափով է, առավելագույնը 1 մլն դրամ, որին ավելանում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար գույքի արժեքի 5 %-ի չափը՝ առավելագույնը կես մլն դրամ:
Երկրորդ բաղադրիչով, ըստ նախարարի, պետությունը տրամադրում է կանխավճարի ապահովագրության ամենամյա վճարը, իսկ երրորդ՝ ամենապահանջված բաղադրիչով. հիպոթեքային արդեն գործող վարկ ունեցող ընտանիքում նոր ծնված երեխայի դեպքում տրամադրել աջակցություն մայր գումարի մարման համար:
«Աջակցության չափերը հետևյալն են. մինչև կես մլն, եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, մինչև 2 մլն, եթե ընտանիքում ծնվում է երրորդ և հաջորդ երեխան, մինչև 1.5 մլն, եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան և շահառուի 25 տարին չի լրացել, մինչև 4 մլն, եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան և շահառուի 30 տարին չի լրացել: «Մենք 4 միլիոնի 60 հաստատված ծրագիր ունենք»,-տեղեկացրեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը բյուջեից կսուբսիդավորի նաև նոր գնված սարքավորումների տեղադրման ծախսերի մի մասը
- Փոփոխվեց սպաներին և պայմանագրային զինծառայողներին տրվող արտոնյալ հիպոթեքային վարկավորման պայմանները
- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է. Փաշինյան
- Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան