Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը երկարաձգելու որոշում է կայացվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ 2022 թ.-ի հուլիսի 22-ին ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլում ստորագրված պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Մեր երկրի ջանքերի և ռուս ու ուկրաինացի գործընկերների ներդրումներով Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը երկարաձգելու որոշում է կայացվել։ Դրանից բացի. երախտապարտ ենք մեր ռուս գործընկերներին, որ Միկոլայիվ և Օլվիա նավահանգիստներում գտնվող թուրքական նավերի ելքի համար էլ արգելքներ չեն ստեղծել»,- ասել է նա։
2022-ին հացահատիկային միջանցքով արտահանվել է 30 մլն տոննա հացահատիկ, որոնցից 40%-ը՝ Եվրոպա, 30%-ը՝ Ասիա, 13%-ը՝ Թուրքիա, 12%-ը՝ Աֆրիկա, 5%-ը՝ Մերձավոր Արևելք։