Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվել իր սուտ ցուցմունքից. Զոհված զինծառայողի մայր
«Դժվար կարողանանք համոզել Գայանեին դադարեցնել հացադուլը, քանի որ նա իր խոսքի տեր անձնավորություն է»,- Ձերբակալվածներին պահելու վայրերի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը։
Նա նշեց, որ միգուցե Գայանեի այս քայլը սթափեցնի ու անաչառ քննություն իրականացնեն, չնայած այդքան էլ հույս ու հավատ չունի։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։ Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել։Նա սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսման։
Գայանե Արզումանյանը կարծում է, որ Աշոտ Փաշինյանը երես չունի գա, նստի, զոհված զինծառայողի մոր աչքերի մեջ նայի ու իր սուտը կրկնի։
«Քանի որ Փաշինյանի տղան է, չեմ զարմանա, որ, իրոք, ինքը հաղորդում տված լինի։ Նիկոլի տղան էլ իր պես պետք է լինի։ Հնարավոր է ինքն է գրել, հնարավոր է իրեն թելադրել են որ գրի, ամեն ինչ հնարավոր է»,- նշեց զոհված զինծառայողի մայրը։
Նրա խոսքով, Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվի իր սուտ ցուցմունքից, դրանով գոնե իր պատիվը մի փոքր բարձրանի կամ պահի։
«Չեմ կարծում, որ մարդ կկարողանա հանգիստ խղճով ապրել, ինչքան էլ վատը լինի՝ իմանալով, որ սուտ ցուցմունք է տվել զոհվածի ծնողի դեմ։ Հույս ունեմ, որ կկարողանա այդքան քաջություն գտնի ու հրաժարվի իր սուտ ցուցմունքներից»,- ասաց Գայանե Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է ուշանում Աշոտ Փաշինյանի ու տիկին Գայանեի առերեսումը. Պարզաբանում են ՔԿ-ից
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
- Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ, որից հետո կարող են նաև կալանավորման հարց բարձրացնել․ Իրավապաշտպան
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ