Ըստ ձերբակալման որոշման՝ ազատության մեջ գտնվելու դեպքում տիկին Գայանեն կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին. Փաստաբան
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը (անձնագրային տվյալներով՝ Ազգուշ Մարտիրոսյան) փաստացի հացադուլի մեջ էր գտնվում երեկ ժամը 15։00-ից։ Այդ ժամից սնունդ չի ընդունել։
«Այսօր արդեն պաշտոնապես դիմել է հացադուլի վերաբեյալ, նշել է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ, և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանտու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դես իրավասու մարմինների»,- Ձերբակալվածներին պահելու վայրերի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս պահին ունեն խնդիր. անհապաղության կարգով վիճարկելու են ձեբակալման իրավաչափությունը, քանի որ հացադուլի պայմաններում տիկին Գայանեի կյանքին վտանգ է սպառնում։
Փաստաբանը հայտնեց, որ տիկին Գայանեի ձերբակալման որոշման մեջ որպես ձերբակալման նպատակ նշված է՝ փախուստը կանխելը, ինչպես նաև՝ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։
«Ոչ միայն իրավաչափ չեն, այլ նաև ծիծաղելի են նշված նպատակները»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկեն դատարանում, հետագա գործողությունների մասին կհայտնեն։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը, նա ասաց, որ վերջինս որպես տուժող իրավունք չունի հրաժարվել առերեսումից, խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվել իր սուտ ցուցմունքից. Զոհված զինծառայողի մայր
- Ինչո՞ւ է ուշանում Աշոտ Փաշինյանի ու տիկին Գայանեի առերեսումը. Պարզաբանում են ՔԿ-ից
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյան
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. Փաստաբան
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
- Ռուբեն Մելիքյան. Գիշերը տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ
- Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ, որից հետո կարող են նաև կալանավորման հարց բարձրացնել․ Իրավապաշտպան
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Մնալու ենք այստեղ, ջարդելու ենք դռները, չենք թողնելու Գայանեին փակել. Զոհված զինծառայողի մայր
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը