Ստեփանակերտում հայտարարվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին
Այսօր Ստեփանակերտում հայտարարվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, առաջին քայլը որ կարողացել են անել՝ իրար աչքերի մեջ նայելով խոսել են անցյալի մասին, ապա միավորվել գաղափարի ու նպատակի շուրջ՝ մի կողմ թողնելով կուսակցական, անձնական ու այլ շահեր։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախը լինի անվտանգ, երջանիկ, անկախ։ Շատ կարևոր է, որ մենք ասենք, պատրաստ ենք ամեն ինչ անել, գնալ մինչև վերջ, պատրաստ ենք վերցնել պատասխանատվություն»,-ասաց Վարդանյանը։
Նա հույս հայտնեց, որ շարժմանը կմիանան բազմաթիվ մարդիկ։
«Արցախի հայկական մնալը ոչ միայն արցախցիների, այլ ողջ հայության խնդիրն է։ Ես վստահ եմ, որ ճակատը աշխատելու է ոչ միայն Արցախում։ Վերջում ուզում եմ ասել, որ կարևորում եմ երիտասարդության ներուժն այս կարևոր գործում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան