Ջոնի Դեփ. Ինձ պետք չէ Հոլիվուդը
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը խոստովանել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում Հոլիվուդը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Կաննի կինոփառատոնի շրջանակում, որտեղ նախօրեին ներկայացվել է իր մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմը։
Դեփին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում բոյկոտին, որը նրան հայտարարվել էր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ աղմկահարույց դատավարության ժամանակ։ Ի պատասխան՝ դերասանն ասել է, որ ճնշում չի զգում, քանի որ Հոլիվուդը դադարել է իրեն հետաքրքրել։
«Զգո՞ւմ եմ, որ բոյկոտ է ինձ հայտարարված։ Ոչ, ամենևին: Ես ինձ բոյկոտված չեմ զգում, քանի որ չեմ մտածում Հոլիվուդի մասին։ Ես այլևս Հոլիվուդի կարիքը չեմ զգում»,- ասել է Դեփը։
Ջոնի Դեփը մարմնավորել է Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի դերը Ժաննա Դյուբարի ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան Կաննում ողջունվել է յոթ րոպե հոտնկայս ծափահարություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան