ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկում է Իրանի հետ կապված համատեղ ռազմական պլանավորում իրականացնել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելի իշխանություններին հրավիրել էր Իրանի հետ կապված համատեղ ռազմական պլանավորում իրականացնելու։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով երկու երկրների պաշտոնյաներին։
Ըստ ԶԼՄ-ի՝ ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ առաջարկն աննախադեպ է և կարող է լրջորեն ամրապնդել ամերիկա-իսրայելական ռազմական համագործակցությունը։ Ինչպես պարզաբանում է, այս առաջարկը «չի վերաբերում Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների պլանավորմանը»։ Ենթադրվում է, որ այն նպատակ ունի «համոզել Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցության հարցում»:
Պորտալի զրուցակից ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման համատեղ պլանավորումը նշանակում է, որ կողմերը կիսում են իրենց ծրագրերը տարբեր զարգացումների համար և կարող են քննարկել, թե ինչպես լավագույնս կարգավորել տարբեր հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանում՝ կապված Իրանի գործողությունների հետ։
Ըստ Axios-ի՝ «իսրայելցի պաշտոնյաները դեռ կասկածանքով են վերաբերվում առաջարկին»։ Նրանք մտավախություն ունեն, որ սա փորձ է «կապել Իսրայելի ձեռքերը»՝ եթե ԱՄՆ-ն առարկի զերծ պահելով այդ երկրին Իրանի, հատկապես նրա միջուկային օբյեկտների դեմ գործողություններ կատաելուց: Հրեական պետության իշխանությունները» չեն մերժել այդ գաղափարը, այլ խնդրել են պարզաբանել թե ինչ է ենթադրում համատեղ ռազմական պլանավորումը գործնականում:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին. ԵՏՀ նախարար
- ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Օմանի ծոցում նավթային տանկերի առևանգման մեջ
- Լիբանանը կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ էսկալացիան կանխելու համար Իսրայելի վրա ճնշում գործադրելու առաջարկով
- Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել