Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյան
ՁՊՎ-ում գտնվող Գայանե Հակոբյանին, որի որդին՝ Ժորա Մարտիրոսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, քիչ առաջ այցելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մենք հասցրեցինք քայլել բաց օդում։ Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Խամոյանը։
Պատգամավորը մանրամասնեց՝ զոհված զինծառայողի մայրը երեկվանից չի սնվել, հայտարարել է, քանի դեռ գտնվում է ՁՎՊ-ում հրաժարվելու է սնունդ ընդունել։
«Նա սպասում է առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչու է ուշանում առերեսումը։ Միջադեպի հետ կապված ևս մեկ անգամ վերահստատեց, որևէ առևանֆում տեղի չի ունեցել, պարզապես Աշոտին առաջարկել է նստել իր մեքենան զրուցելու, ևս մեկ փաստ, որ չէր կարող տեղի ունենալ առևանգում, մեքենայի դռները չի փակել։ Իր համար շատ անսպասելի Աշոտն իրեն դուրս է նետել մեքենայից»,-ասց Ա. Խամոյանը։
Նրա խոսքով, տիկին Գայանեն հաստատել է, որ Աշոտ Փաշինյանին առաջարկել է միասին Եռաբլուր գնալ։
«Բայց ուզում եմ շեշտել, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտը սխալ է հասկացել իրեն, վստահ է, որ նրա մոտ թյուրըմբռնում կա։ Նա հիմա սպասում է առերեսմանը, համոզված է՝ առերեսումից հետո շատ բան կպարզվի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…»։
ՔԿ-ից հայտնել են, որ առերևույթ իր կամքին հակառակ Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայով ն տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից Գ. Հակոբյանը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. Փաստաբան
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ