«Հրապարակ». Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կհայտարարի նոր ճակատի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ճգնաժամի խորացմանը, Արցախում ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են մտել։ Այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսով հանդես է գալու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հայտարարելով նոր ճակատի մասին։ Օրերս գրել էինք, որ Վարդանյանի նախաձեռնությամբ և ԱԺ 4 ուժերի մասնակցությամբ «Արցախի փրկության ծրագիր» է մշակվել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է Անվտանգության խորհրդին և նախագահին, իսկ մայիսի 9-ի հանրահավաքում Վարդանյանը Հարությունյանին վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ իրագործեք ծրագիրը, կա՛մ մենք կիրականացնենք։
Ասուլիսին ևս 4 հոգի են մասնակցելու՝ նախաձեռնության ակտիվիստները, սակայն ԱԺ ուժերի ներկայացուցիչները չեն լինի, նախ՝ քանի որ այսօր սկսվում են ԱԺ նիստերը, ապա՝ որպեսզի այն չդիտարկվի որպես քաղաքական նոր կոալիցիայի մեկնարկ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները