Ինչո՞ւ է ուշանում Աշոտ Փաշինյանի ու տիկին Գայանեի առերեսումը. Պարզաբանում են ՔԿ-ից
Այսօր վաղ առավոտյան փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց՝ այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի ու զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի առերեսումը։ Մինչ այս պահը՝ ժամը 16։05 դրությամբ առերեսում չի իրականացվել։
Ինչպես հայտնեց ՁՊՎ-ում գտնվող տիկին Գայանեին այցելած ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ զոհվածի մայրն անհամաբեր սպասում է առերեսմանը։ Նա նաև հացադուլ է հայտարարել։
Ե՞րբ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի որդու և զոհված զինծառայողի մոր առերեսումը։ Panorama.am-ը փորձեց հստակեցնել քննչական կոմիտեից։
«Քննչական գործողությունների վերաբերյալ հարցերին չենք պատասխանում։ Քննչական գործողություն է, որը բխում է քննչական տակտիկայից, հետևաբար դրա վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,-Panorama.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով, երբ վարույթ իրականացնող մարմինը որոշի այդ գործողությունն իրականացնել, ապա Գայանե Հակոբյանի ներկայացուցիչներին տեղյակ կպահվի, որպեսզի նրանք մասնակցեն։
Առերեսման ժամի հետաձգում տեղի ունեցե՞լ է, հարցրեցինք Գ. Աբրահամյանին. «Չեմ կարող ասել։ Նորից եմ ասում, քննչական գործողությունների տեղի, ժամի, որոշման մասին հարցերին չենք պատասխանում»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյան
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան