Այս գործընթացն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր Արցախի է. Դավիթ Մանուկյանը՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի մասին
«Այս գործընթացը պարտադրված գործընթաց է՝ Ադրբեջանի նաև Հայաստանի իշխանության կողմից վարվող հակաարցախյան քաղաքականության, ինչու չէ, նաև Արցախում աննշան փոքր տեղի ունեցող խմորումներով»,-«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հանրային շարժման մեկնարկային ասուլիսում հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:
Վերջինս հայտարարեց, որ իր համար անսովոր է հասարակական-քաղաքական գործունեության մեջ ներգրավվել, քանի որ եղել է զինվորական, բայց իրավիճակն այլընտրանք չի թողնում:
Դավիթ Մանուկյանի խոսքով «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հայեցակարգը, գործելակերպը իրականացնում են անհատները, քաղաքական-հասարակակն կառույցները, որոնք իրենց աշխատանքի արդյունքում ձևավորել են այն տեսլականը, որոնք պետք է համատեղ իրականացվեն:
Նրա խոսքով՝ ճակատի պայքարը ոչ միայն քաղաքական է լինելու, այլ նաև տնտեսական, անվտանգային և այլ բաղադրիչներ է ունենալու:
«Հուսով եմ, որ այն մարդիկ, ում հետ առիթ եմ ունեցել մեր գիտակից կյանքում հանուն Արցախի Հանրապետության պայքարելու, կվստահեն մեր խոսքին, անցած ճանապարհին և կմիանան մեր ընդհանուր գործընթացին: Այս գործընթացն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր Արցախի է»,-հայտարարեց Դավիթ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան