ԱԳՆ. Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից
Երևանում «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ արձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր.
«Մենք փակել ենք Հայաստանի օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները (Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ) շարունակվոմ են։ Եթե նրանք չդադարեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» արձանի տեղադրմանը, ասել էր. «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղյակ եմ եղել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, վարչապետին չեմ ասել. Երևանի նախկին քաղաքապետ
- Սասունյան. Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
- «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան չպետք է ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Սիմոնյան
- Հնարավո՞ր է ապամոնտաժվի «Նեմեսիսի» արձանը
- Ո՞վ կդառնա Նեմեսիսի հաջորդ թիրախը․ Արտյոմ Երկանյան
- Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար սադրանքների պատճառով. Չավուշօղլու
- Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան