Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է. Փաշինյան
«Ի հեճուկս բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ ասհմանին, նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ մայիսի 14-ի հանդիպման ֆոնին կարևորվում է սահմանի շփման գծից հայելային ձևով զորքերի հետքաշումը, սահմանագծի ապառազմականացումը և հայկական կողմն այդ օրակարգը շարունակում է ընդգծել:
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այդ թեման քննարկում են բոլոր միջազգային գործընկերների հետ:
Նա նաև հայտնեց, որ բանակցությունները շարունակվում են և մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում, այդ նպատակով էլ արտաքին գործերի նախարարը մեկնել է Մոսկվա:
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկը՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանիպում անցկացնելու Մոսկվայում մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում՝ եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում:Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին Գրանադայում:Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,-տեղեկացրեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան