Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, որից հետո Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը
Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը:
Փաշինյանը կարևորեց, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:
«Սա մի գործընթաց է, որ էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրավական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանային երկարատև խաղաղության հաստատման համար»,-հայտարարել է նա և կարծիք հայտնել, որ այն կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Նրա խոսքով՝ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման մասով:
Հայտարարելով, որ երկաթգծի հարցով կոնկրետացումից ձեռնպահ է մնում՝ Փաշինյանն ասաց.«Միայն կրկին ընդգծեմ, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ, կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սահակյան. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ինքնիրավչությամբ է զբաղված
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
- Բրյուսելում բեկումնային առաջընթաց չեն ակնկալում. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան