Այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ. Ռուբեն Վարդանյան
«Այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում ենք»,-«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ասուլիսում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա իրավիճակը շտկերլու գործնական ծրագիր։
Նա հայտնեց, որ ծրագրի մի մասի ուղղությամբ աշխատանքներ տարվել են, մյուսի ուղղությամբ աշխատում են։
«Պայքարի ուղղությունները տարբեր են՝ տեղեկատվական դաշտում, ռազմական դաշտում և տարբեր այլ ուղղություններով։ Դրա համար մենք ձևավորել ենք շատ մեծ ծավալով աշխատանքային քարտեզ, որն իրականացման փուլում է»,-հայտարարեց Վարդանյանը։
Նա կարծիք հայտնեց, որ Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբի որոշումով, որն այսօր ղեկավարում է երկիրը, քանի որ այն միայն կուսակցական կամ կառավարական խնդիր չէ, այլև ժողովրդի առջև ծառացած սկզբունքային խնդիր:
Հարակից հրապարակումներ`
- Այս գործընթացն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն մեր Արցախի է. Դավիթ Մանուկյանը՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի մասին
- Ստեփանակերտում հայտարարվեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան