
Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ Միրզոյանի հետ հանդիպման
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա։ Այդ երկրի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա մայիսի 19-ին Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ վարելու «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց՝մայիսի 19-ին կայանալու է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպում, դրան նախորդելու են երկկողմ հանդիպումներ։