Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը․ Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Նա հանցագործ չէ։ Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչու եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝, վարչական գործերի քննության ընթացքում։ Ինչու եք նսեմացնում նրանց։
Ինչու չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները։ Տեղի ունեցած միջադեպը պետք է գնահատել այս և բազում այլ հարցերի համատեքստում։ Հարգեք այդ կնոջը, ազատ արձակեք նրան, երկրի ղեկավարն եք՝ մեծահոգի գտնվեք»։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Գայանեի ձերբակալման բողոքը քննվելու է այսօր․ Փաստաբան
- Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան․ Փաստաբան
- Ըստ ձերբակալման որոշման՝ ազատության մեջ գտնվելու դեպքում տիկին Գայանեն կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին. Փաստաբան
- Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել. Ագնեսա Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան