Լարված վիճակ դատարանի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց ոստիկանների ու զոհված զինծառայողների ծնողների միջև քաշքշուկ ու լարված իրավիճակ առաջացավ։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը փորձեց մտնել դատարանի շենք, որտեղ այդ պահին գտնվում է երեկվանից անազատության մեջ պահվող Գայանե Հակոբյանը՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը։
«Ազատություն, ազատություն» լարված իրավիճակը հանդարտեցնելու համար սկսեցին վանկարկել ներկաները։ Նշենք, որ այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքված դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու Գայանե Հակոբյանին, որը կասկածվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու համար։
Գ. Հակոբյանի բախտակից ծնողները դատարանի շենքի մուտքը փակած բազմաթիվ ոստիկաններից պահանջում են թույլ տալ մտնելու դատարանի շենք. «Բացեք ճանապարհը, մեզ էլ տարեք Գայանեի մոտ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս երիտասարդը՝ Ժորա Չիչոյանն է, որն էլ դատելու է հերոս Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեին. «Որդիների Կանչ» ՀԿ
- Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը. Արման Թաթոյան
- Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան