Համբարձման տոնը Թումանյանի այգում՝ ազգագրական երգ ու պարով, կաթնապուրի հյուրասիրությամբ
Այսօր ժամը 18։00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ Երևանի Թումանյանի այգում (Կիևյան կամրջի հարակից այգում) տեղի կունենա մեծ միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին։
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի ու պարի խմբեր։ Երիտասարդ աղջիկները ծաղկեպսակներ կհյուսեն և կներկայացնեն վիճակահանության ժողովրդական ծեսը։
Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվել կաթնապուրի հյուրասիրությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում