Մանկական անեսթեզիա. ռիսկեր, սթրեսի հաղթահարում
Մանկական անեսթեզիոլոգիայի մասին հաճախ չենք խոսել, բայց մեզ շատ եք հարցնում ռիսկերի, տարիքային ընդգրկման, կրկնվող բարդությունների մասին: Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկայի ղեկավար Նինել Միրզոյանն անդրադարձել է ծնողների մտահոգություններին:
Տարիքային խումբն անեսթեզիա կատարելու դեպքում ընդգրկում է 1 օրեկանից մինչև 18 տարեկաններին:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից հայտնում են՝ նորածնային հասակի երեխաները հիմնականում բնածին արատներ կամ ներարգանդային ինֆեկցիա ունեցող երեխաներն են,որոնք վիրահատվում են բարձր ռիսկերով։
Անեսթեզիոլոգիական ռիսկերը բժշկի թվարկմամբ չորսն են:
Ռիսկերը կախված են ներկա պահին երեխայի առողջական վիճակից, քրոնիկ հիվանդությունների արկայութունից, վիրահատության ծավալից և պլանային կամ շտապ լինելու հանգամանքից:
«Եթե վիրահատությունը պլանային է, ապա կարողանում ենք հետազոտել երեխային ավելի լայն ծավալով և եթե կա շեղումներ այն ինչ շտկելի է շտկվում է: Իսկ անհետաձգելի վիրահատությունների դեպքում ` ելնելով ժամանակի սղությունից շտկվում են միայն բարձր ռիսկեր պարունակող փոփոխությունները, այն ինչ հնարավոր է կարճ ժամանակահատվածում - մանրամասնում է Նինել Միրզոյանը:
Առողջական, որ վիճակները կարելի շտկել, որոնք` ոչ:
Եթե երեխան վիրահատվելու ժամանակահատվածում հիվանդ է ՍՌՀ-ով,տոնզիլիտով,ալլերգիկ վիճակներով,կամ իր հիմնական որևէ խրոնիկական հիվանդության սրացումով՝ այս երեխաներին պլանային վիրահատություն չի կատարվում, նրանք կարող են վիրահատվել երկու կամ երեք շաբաթ անց ապաքինվելուց հետո։ Սակայն կան դեպքեր երբ մենք չենք կարող մեր ուժերով շտկել վիճակը, օրինակ ծանր սրտի արատները. այդ դեպքերում եթե արատը կյանքին վտանգ է սպառնում, համապատասխան մասնագիտացված կլինիկայում կատարվում է արատի շտկումը, որից հետո կատարվում է նախատեսված «մեր» վիրահատությունը։
«Շատերին թվում է, որ եթե վիրահատվողը երեխա է, անեսթեզիան պետք է լինի թեթև, քիչ դեղերով, բայց դա այդպես չէ: Այն հաշվարկվում է կիլոգրամ քաշով: Օգտագործվում են նույն դեղերը, նույն տիպի անեսթեզիա է կարատվում,ինչպես որ մեծահասակների մոտ։ Դեղերի չափը քաշի համեմատ է որոշովում»,- ասում է մասնագետը:
Ծնողներին շատ են անհանգստացնում պատվաստումները
Ցանկալի է, որ պատվաստումներից վեց ամիս անց կատարվի վիրահատական միջամտությունը, բայց եթե բժշկական ցուցումը շտապ է, ապա հնարավոր չէ հաշվի առնել այդ հանգամանքը:
Հոգեբանական խնդիրներ
Հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում (աուտիզմ, ՄՈԼԿ, գլոբալ զարգացման հապաղում, շիզոֆրենիա և այլն) անեսթեզիան որևէ բացասական հետևանք չի ունենում։
Ազդում է արդյոք մնացած օրգանների վրա
Մանկական անեսթեզիոլոգիայի կլինիկայի ղեկավարի խոսքով` որոշակի չափով այո, եթե հաճախ է կրկնվում: Մեկ ամիս կամ երկու ամիս մեկ կատարելու դեպքում կարող է ազդել հիշողության վրա՝ Եթե նախադպրոցական հասակի է երեխան, ապա ծնողն անգամ չի նկատի, իսկ դպրոցականների դեպքում կզգացվի, օրինակ` անգիր սովորելու նյութը հնարավոր է երեխան ավելի ուշ մտապահի, վերարտադրի,մի թեթև հարող է ազդել կոգնիտիվ ֆունկցիաների վրա, սակայն այդ ամենը վերականգնվում է։
Բարդություններ
Ծանր և թեթև բարդություններ են տարբերակվում:
Ծանր բարդությունները հազվադեպ են համաշխարհային ստատիստիկ տվյալներով մեկը` 20-30 հազար հիվանդի շրջանում: Բարդություն հանդիսացող անաֆիլակտիկ շոկը կարող է վատ ելքով վերջանալ:
Ցավոք, բարդությունները կանխատեսելի չեն, բոլոր հիվանդները ստանում են կանխարգելող դեղեր, դեռևս համալսարանական կլինիկայում բարդության դեպքեր անաֆիլակտիկ շոկի տեսքով չեն արձանագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին