Հունիսի 6-ին Մոսկվայում կկայանա Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ
Հունիսի 6-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված երաժշտական փառատոնի գալա համերգը։
«Հունիսի 6-ին կոմպոզիտորի համար հարազատ վայրում՝ Պ.Ի.Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա փառատոնի առանցքային իրադարձությունը՝ գալա համերգը»,- ասվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։ ասում է.
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ երեկոյան հանդիսատեսը կլսի սյուիտներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, երաժշտական դրվագներ «Վալենսիացի այրին» պիեսից և Խաչատրյանի այլ ստեղծագործություններից։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը բեմ են բարձրանալու Ռուսաստանի Է.Ֆ. Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Նույն օրը երեկոյան կոնսերվատորիայի ճեմասրահում կլինի ցուցահանդես, կներկայացվեն Ա. Խաչատրյանի երաժշտական ձեռագրերը, նրա ստեղծագործությունների նոտաների տպագիր հրատարակությունները, հաղորդումները, պաստառները, լուսանկարները, դեկորացիայի էսքիզները և նրա ստեղծագործությունների հիման վրա բեմական հագուստներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան