Երևան քաղաքի ծուխը Նուբարաշենի աղբավայրի տարածքում ծխացող օջախներից է
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրում է․
«Շատերդ էիք հարցնում ինչ ծուխ է քաղաքում։
Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում նկատվել են ծխացող օջախներ։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Համատեղ ջանքերով այս պահին հաջողվել է հրդեհը տեղայնացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան