«Որդիների կանչ» ՀԿ. Բոլորս մեկ մարդու պես ժամը 22։00-ին լինենք Երևանի ը/ի դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ
«Որդիների կանչ» ՀԿ-ն բոլորին ժամը 22։00 հրավիրում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ քննվելու է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը։
«Հայրենակիցնե’ր, այսօր 22:00-ին ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ լինում ենք ք Երևանի ը/ի դատարանի ՇԵՆԳԱՎԻԹ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։
Քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ։
ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԼԻՆԵՆՔ»,- նշված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։ Նա այժմ գտնվում է Ձերբակալվածներին պահելու վայրերում։
Հարակից հրապարակումներ`
- Պետության համար արժեք չի զոհված զինծառայողի ծնողը․ Մենուա Սողոմոնյան
- Քննչական վարչության շենքը շրջապատել են ոստիկանության խմբերը, որտեղ պետք է տեղի ունենա տիկին Գայանեի և Աշոտ Փաշինյանի առերեսումը
- Ըստ ձերբակալման որոշման՝ ազատության մեջ գտնվելու դեպքում տիկին Գայանեն կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին. Փաստաբան
- Աշոտ Փաշինյանը մեկ քայլ կարող է անել՝ գալ առերեսման ու հրաժարվել իր սուտ ցուցմունքից. Զոհված զինծառայողի մայր
- Ինչո՞ւ է ուշանում Աշոտ Փաշինյանի ու տիկին Գայանեի առերեսումը. Պարզաբանում են ՔԿ-ից
- Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան