Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ, որից հետո կարող են նաև կալանավորման հարց բարձրացնել․ Իրավապաշտպան
Քննչական կոմիտեի հաղորդագրությոան համաձայն, Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման գործով ձերբակալված է միայն մեկ անձ, նա զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է Գայանե Հակոբյանը։ Լրագրողների ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս պահի դրությամբ, այո, ձերբակալված է Գայանե Հակոբյանը, բայց մեր աչքի առաջ ձերբակալվել է առնվազն ևս երկու հոգի՝ շատ կոշտ ձևով․ երկու ծնող։ Բա այդ մարդիկ ձերբակալվա՞ծ չէին։ Ես նոր իրենց հետ խոսեցի, որևէ մեկին ազատ արձակման մասին թուղթ չեն տվել։
Այսինքն, Քննչական կոմիտեն, երբ հաղորդագրություն է տվել, այդ պահին գուցե մեկ ձերբակալված է եղել, բայց ի սկզբանե եղել է առնվազն երեք ձերբակալված։ Եվ մյուս երկուսին որևիցե թուղթ չեն տվել, որ մենք կարողանանք վիճարկել նրանց ձերբակալման իրավաչափությունը։
Եթե դա հրավեր է եղել, այդպիսի հրավեր ոստիկանություն չեն ուղարկում, ժողովրդական լեզվով ասեմ՝ «կանդալներով» մարդուն ոստիկանություն չեն հրավիրում»,- ասաց իրավապաշտպանը։
Նա հայտնեց, որ այս պահին ընթանում է Գայանե Հակոբյանի հարցաքննությունը։
«Նա 72 ժամվա ձերբակալման ռեժիմում է, կարող է ազատ արձակվել քննիչի որոշմամբ, եթե քննիչը գտնի, որ ձերբակալման անհրաժեշտությունը վերացել է, բայց եթե ոչ մի այլ որոշում չկայացվի, նա 72 ժամ ռեժիմով մնալու է անազատության մեջ, հետո էլ կարող են կալանավորման հարց բարձրացնել կամ չբարձրացնել։ Այս պահին քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ սա այն դեպքն է, որ գրեթե ամեն ինչ հրապարակային է, անգամ քննչական կոմիտեի հաղորդագրությունը հանցակազմ չէր պարունակում։
«Այն ավտոմեքենայի մեջ, որի մեջ ենթադրաբար, ըստ մարդկանցլ տեղի է ունեցել առևանգումը, մեկ կին վարորդ է եղել։ Մեկ կին վարորդը 23 տարեկան «արցախյան պատերազմի հերոսին» կարո՞ղ է առևանգի։ Հիշում եք՝ գրում էին, բոլորը փախնում էին, նա չէր փախնում, այդ «հերոսական անձնավորությանը» կարող էին առևանգե՞լ։ Աբսուրդ է այդպես մտածել։
Առևանգում հասկացությունն իր բովանդակությունն ունի։ Անգամ նրանք չեն պնդում, որ մեքենա նստել է իր կամքին հակառակ։ Այդ դեպքում ո՞ր պահից սկսվեց առևանգումը։ Աննորմալ երևույթ է, մեր պատկերացմամբ, այստեղ առհասարակ առևանգման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գևորգյան. Կարայիր տեսնեիր, թե ինչ տեսակ մայրերից են հերոսեր ծնվում
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Ձերբակալված ծնողների մոտ չեն թույլատրում ո՛չ փաստաբանների, ո՛չ ԱԺ պատգամավորների մուտքը․ Մելիքյան
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան