Աշոտ Փաշինյանն էլ է Նիկոլի ստրուկը, համակարգն էլ. Կապիտան Իշխան Պետրոսյանի այրի
«Իրականում իմ հանդեպ ցուցաբերվել է ոչ մարդկային վերաբերմունք, բայց հարցն այն է, թե ինչ հիմքով էին ինձ բերման ենթարկել Մաշտոց 13 հասցեից»,- ձերբակալվածներին պահելու վայրերի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ում երեկ բերման էին ենթարկել Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։
Նա պատմեց, որ մոտավորապես 6 ժամ մնացել է Շենգավիթի ոստիկանության բաժնում, այնուհետև ազատ է արձակվել։ Վ.Սահակյանն ընդգծեց, որ այս գործով ձերբակալված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, քանի որ ապօրինի է նրա ձերբակալությունը։
«Մոտավորապես 24-26 ժամ է, որևէ առաջխաղացում չկա։ Մենք այստեղ ենք, սպասում ենք հետագա զարգացումներին»,- ասաց Վ.Սահակյանը։
Կապիտան Իշխան Պետրոսյանի այրու՝ Արուս Հարությունյանի խոսքով, համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ Աշոտ Փաշինյանն ինքնակամ է նստում Գայանե Հակոբյանի մեքենան։
«Մենակ կինը ի՞նչ պետք է աներ իրեն»,- նշեց տիկին Արուսը։
Հարցին՝ վստա՞հ է, որ հենց Աշոտ Փաշինյանն է հաղորդում տվել, նա պատասխանեց. «Հեռու չէ Աշոտ Փաշինյանից։ Ամեն ինչ հնարավոր է։ Նույն քննչական կոմիտեն, ոստիկանությունը, ինչո՞վ են տարբերվում Աշոտ Փաշինյանից։ Նիկոլի սրտուկներն են՝ Աշոտ Փաշինյանն էլ, համակարգն էլ»։
Ինչ վերաբերում է այսօր նախատեսված Աշոտ Փաշինյան-Գայանե Հակոբյան առերեսմանը, նա ասաց. «Երևի Աշոտ Փաշինյանը վախենում է գա առերեսման, երևի մի փոքր բան կա մեջը, վախենում է զոհվածի ծնողի աչքերին նայի։
Չի գան նա առերեսման, հերթական անգամ այս ծնողներին այս վիճակի մեջ պահելու համար է»,- ասաց Արուս Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին դեռ որևէ լուր չունենք
- Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին հետ վերցնի դիմումը
- Այսօր նախատեսվում է Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ
- Աշոտյանը՝ Աշոտին. Մի ծանրացրա քո՝ առանց այդ էլ բարդ, հոգեկան ապրումներով լի կյանքը
- Զոհված զինծառայողի մայրը կարող է 72 ժամ մնալ անազատության մեջ, որից հետո կարող են նաև կալանավորման հարց բարձրացնել․ Իրավապաշտպան
- Զոհվածի հայր. Աշոտ Փաշինյանը դոզայի տակ է եղել, պետք է տանեն, ստուգեն
- Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ․ ՔԿ
- Զարմանալի է, որ այդ ժամին Աշոտիկը հայտնվեց այդ տարածքում, ես արդեն խիստ կասկածներ ունեմ․ Գայանե Եղիազարյան
- Աշոտ Փաշինյանի գործով ձերբակալվել է 4 մարդ` 3 տղամարդ, մեկ կին․ Ռուբեն Մելիքյան
- Ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվում մեքենայի մեջից
- Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
- Խայտառակ ձևով են տարել զոհված զինծառայողների ծնողներին. Իրավապաշտպան
- «Որդիների կանչ». Աշոտ Փաշինյանը նստել է հերոսամայրերից մեկի մեքենան, ապա անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից
- Ոստիկանությունը ստացել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում
- Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել. ՀԺ