Փոփոխվեց սպաներին և պայմանագրային զինծառայողներին տրվող արտոնյալ հիպոթեքային վարկավորման պայմանները
« 2023 թվականից ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-գործադիրի նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման ծրագրի փոփոխված տարբերակը:
Նա ասաց, որ գործող որոշմամբ նախատեսվում էր տարեկան 500 տեղ, բայց ինչպես նախորդ տարի, այնպես էլ ընթացիկում դիմորդների թիվն անցել է 1000-ը:
Ըստ Պապիկյանի՝ բոլոր մասնակիցները կարող են օգտվել ծրագրից, բայց պետք է հասցնեն գտնել համապատասխան բնակարանը:
«1111 շահառուները պետք է կարողանան տարվա մնացած հատվածում գտնել այդ բնակարանը և ապահովել գնման գործընթացը, այլապես այդ իրավունքից կզրկվեն և ստիպված կլինեն դիմել հաջորդ տարի»,-ասաց նախարարը:
Նա հայտնեց, որ սպայական և ավագ ենթասպայական կոչում ունեցող զինծառայողներին Կառավարությունը միանվագ տրամադրում է 2,5 մլն դրամ, 5 %-ով սուբսիդավորվում է վարկավորման ֆիքսված 11 % տոկոսադրույքը և գործում է նաև եկամտահարկի մեխանիզմը:
Նիկոլ Փաշինյանն էլ կրկնվող հարցրերով Պապիկյանին ստիպեց բացել և պարզ ներկայացնել նախագծի հիմնական դրույթները:
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է. Փաշինյան
- Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան