Մանկական օպերայի պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը:
Այսպիսով, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնն իր հարուստ խաղացանկում, բացի մանկական բալետային ներկայացումներից, կունենա հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը: Ներկայացումը իսկական տոն կլինի փոքրիկ հանդիաստեսի համար՝ հագեցած հիանալի մեղեդիներով, հետաքրքրաշաժ սյուժեով և գունագեղ ու շքեղ հագուստներով:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ մերկայացման երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, բեմադրող նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան, ոճաբան՝ Արայիկ Գաբաջյան, գործիքավորումը՝ Մելիք Մավիսակալյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան