Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից. Գեղամ Նազարյան
«Հաշվի առնելով, որ այսօր ժամը 13-ին քննվելու է մեր զոհված հերոս տղերքից մեկի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդությունը և, շատ ու շատ հանգամանքներ և փաստեր հաշվի առնելով, բոլոր կողմերին, այդ թվում նաև մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նկատելով որ իր խոսքերը կարող են այլ կերպ մեկնաբանվել՝ պատգամավորը նշեց, որ միևնույն է հնչեցնելու է իր կարծիքը և դիմելու է քաղաքական ուժերին:
«Հերթական անգամ բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով և նրանց կողքին կանգնել ոչ միայն այն ժամանակ, երբ միջադեպեր են տեղի ունենում, այլև միշտ, որպեսզի իրավիճակը չհասցվի այս կետին, որ հուզական վիճակում գտնվող ծնողներին չհասցնեն այն վիճակին, որ նման տհաճ և անցանկալի միջադեպեր լինեն: Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից»,-հայտարարեց Նազարյանը:
Պատգամավորն ասաց, որ զոհվածների ծնողների կողքին լինելու և պահանջները ուղղորդելու փոխարեն պետք չէ նրանց դրդել կամ հասցնել այն վիճակի, որ նման անհասկանալի, անընդունելի, անցանկալի վիճակի մեջ հայտնվեն և շեշտեց, որ նման կարծիք է հայտնում շատ-շատ ծնողների անունից:
«ԱԱԾ-ին մի հարց ունեմ՝ ինչպե՞ս կարելի երկրի ղեկավարի որդուն անպաշտպան թողնել, միգուցե մի օր էլ մի տհաճ միջադեպ շատ-շատ վարտ մարդկանց կողմից իրականացվեր: Ինքն ինչու պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվի»,-ասաց Նազարյանը
Իսկ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
«Այն վերաբերում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ստեծման նորմերին, օրենքով նախատեսված ժամկետը՝ 2024 թվական հունվարի 1-ից սույն թվականի հուլիսի 15-ը տեղափոխելուն»,-ասաց հարցը զեկուցող Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան