Զոհված զինծառայողի հայր. Թող գան մեզ սպանեն, բայց Գայանեն պիտի փակի տակ չմնա
«Եթե վաղը դատարանն ի վնաս Գայանեի, մենք ժամերով չէ, օրերով փողոցը փակ ենք պահելու»,-հայտարարեց զոհված զինծառայողի հայրը՝ Վահիկ Սահակյանը։
Նա հիշեցրեց՝ Գայանե Հակոբյանը վատառողջ է, հացադուլը շարունակում է, չի լսել անգամ իր դստեր՝ սնվելու մասին հորդորները։
«Թող գան մեզ սպանեն, ժամերով չէ, օրերով փակ կպահենք փողոցը։ Զոհվածի ընտանիքի մոր հետ այդպես չեն վարվում»,-ասաց Վ. Սահակյանը։
Պողոտան փակածները վանկարկում են «Գայանե եմ, Գայանե եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը