Էդգար Ղազարյան. Վճռի՝ վաղը հրապարակելու որոշումն արդեն լավ բանի մասին չի վկայում
«Այն, որ դատարանը որոշեց վճիռը հրապարակել վաղը, արդեն լավ բանի մասին չի վկայում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնեք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շանգավիթ նստավայրում ավարտվեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին։
Ղազարյանի խոսքով, դատարանը կարող էր այսօր հրապարակել վճռի եզրափակիչ մասը։
«Սա ընդամենը որոշում է կալանքի վերաբերյալ, եսիմ ինչ փաստական հանգամանքների, վերջնական պատժի, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում չի, ընդամենը խափանման միջոցի մասին է։ Առավել ևս երբ գիտես, որ գործ ունես զոհված զինծառայողի մոր հետ, գիտես, որ նա առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, մեկ օր ավել անազատության մեջ պահելու իմաստը ո՞րն է»,-ասաց նա։
Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ վաղը դատավորը Գայանե Հաոբյանին կալանավորելու մասին որոշում է հրապարակելու։
«Հատուկ է հետաձգվել, որովհետև վաղը Կոռնիձորում հանրահավաք է նախատեսված։ Այստեղ գտնվողների մի զգալի մասը Կոռնիձորում է լինելու, երևի դա էլ են հաշվարկել, որ հանրային աջակցություն չլինի։ Որոշման հրապարակման հետաձգումը, իմ կարծիքով բացառապես դրանով է պայմանավորված։ Արդարադատության մասին խոսելն այստեղ ավելորդ է»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան