Զոհված զինծառայողների ծնողները Ժիրայր Սեֆիլյանին լարեցին դատարանի մոտից
Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը եկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, որտեղ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անում՝ ի աջակցություն զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի։
Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլորը պարտավոր են որդեկորույս ծնողների կողքին կանգնել. «Վստահ եմ, որ այս հարցում համախմբում տեղի կունենա, և գործող վարչախումբը ստիպողաբար կնահանջի։ Որդեկորույս ծնողներին մատով կպնելու իրավունք չունեն, րոպե առաջ պետք է ազատ արձակել»։
Նա նշեց, որ պետք է համախմբում լինի հայրենիքին տեր կանգնելու նպատակով։
Հարցին՝ բրյուսելյան հանդիպումից հետո շատ է խոսվել, որ Փաշինյանը վերջնականապես ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, Սեֆիլյանը պատասխանեց. «Փաշինյանը գլուխը պատին է տվել, ինքը չէ որոշողը Արցախն ինչ է լինելու, հայ ժողովուրդն է որոշել ու որոշելու Արցախի ճակատագիրը»։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս են կարողանալու կանխել այդ ամենը, նա ասաց. «Փաշինյանին ռադ անելով, ժողովրդի կամքի ուժով։ Պետք է համախմբվել ու ռադ անել»։
Դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողները պահանջեցին, որպեսզի դատարանի բակում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանն ու բևեռի մյուս անդամները հեռանան այդտեղից։
«Ձեզ չի ընդունում ժողովուրդը, գնացեք։ Մի փոքր ամոթ ունեցեք, հեռացեք գոնե»,- ասաց ներկաներից մեկը, ապա միասին վանկարկեցին՝ «հեռացեք հեռացեք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան