«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ կայքում առկա տվյալների՝ նախարար Վահան Քերոբյանը չունի մամուլի քարտուղար։ Վարչություններում ևս կան թափուր հաստիքներ, օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չունի Գիտելիքահեն տնտեսության վարչության պետ, Թեթև արդյունաբերության վարչության պետ, ինչպես նաև Անասնաբուծության վարչության, Սննդամթերքի անվտանգության վարչության պետեր։
Եթե խոսենք բաժիններից, ապա թափուր են առաջին բաժնի պետի, ինչպես նաև ստորաբաժանումների պետերի պաշտոնները։ Ղեկավար չունի Առևտրային ներկայացուցիչների և ներդրողների աջակցության գրասենյակը, Մարքեթինգի և խթանման վարչությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նախարարությունում աշխատել չեն ցանկանում, և անձամբ նախարար Քերոբյանի գործոնը ևս կարևոր է։ Հենց նրա օրոք են նախարարությունում այնպիսի փոփոխություններ եղել, որոնցից հետո վարչություններ, բաժիններ են միավորվել։ Նրա տեղակալները ևս հաճախ են փոխվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները