Քաղաքական 10:23 19/05/2023 Տարածաշրջան

Հայաստանը՝ «եվրասիական կարուսելում»

Միջազգային մամուլը կրկին ահազանգում է Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին, որը վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին, տնտեսական ճնշման մի շարք միջոցառումներ իրականացրեց Ռուսաստանի դեմ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից հետո, գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելու ջանքերում Հայաստանի հնարավոր ներգրավվածության մասին: 2017 թվականին օրենք դարձած «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ակտից բխող պատժամիջոցները, ինչպես նաև արտահանման վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Ռուսաստանի հնարավորությունները և նվազեցնում դրա համար Ռուսաստանի ֆինանսական ռեսուրսները, հայտնել են պետքարտուղարությունից:

« Շատ կառավարություններ, ներառյալ Հարավային Կովկասի, պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման վերահսկմանը, և մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ ապահովելու սահմանափակումների պահպանումը, ինչպես դրանք հայտարարվում են»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Սակայն միջազգային մամուլը շարունակում է ահազանգել արևմտյան պատժամիջոցների շրջանցմամբ հատկապես ռազմական նշանակության ապրանքների Ռուսաստան ներմուծման մասին, և այդ շղթայում Հայաստանի ու հետխորհրդային մի շարք այլ երկրների ներգրավվածության վերաբերյալ:

American Enterprice Institute հաստատության ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս Նյու Յորք Թայմսի հրապարակմանը Հայաստանի միջոցով արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցմանը դեպի Ռուսաստան, մտահոգիչ է որակում այդ հաղորդումները: Միևնույն ժամանակ, վերլուծաբանը հայտնում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակների իր աղբյուրները վկայում են, որ հայկական կողմը դրսևորում է ճկուն մոտեցում, և վարչակազմը դժգոհություններ չունի, թե ինչպես է Հայաստանը վերահսկում ապրանքները:

«Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ այն ավելի շատ համագործակցում է (ամերիկյան կողմի հետ), քան խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:

Հայաստանը, սակայն, հերքում է իր որևէ ներգրավվածությունը այս շղթայում: Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում շեշտել է, որ պատժամիջոցները Հայաստանի կարմիր գիծն են, որի մասին շատ հստակ ասվել է ռուսական կողմին:

«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է վարչապետ Փաշինյանը հարցազրույցում:

Ամերիկյան հայտնի Wall Street Journal թերթն այս կապակցությամբ հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն: Ըստ պարբերականի՝ Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ, և որ իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ։

Այդ նույն հրապարակման մեջ, սակայն, Wall Street Journal-ը պնդում է, որ «ԱՄՆ-ի և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին»: ՄԱԿ-ի առևտրային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմանատիպ աճ է արձանագրվել այս երկրների կողմից դեպի Ռուսաստան այդ ապրանքների առաքման հարցում, նշել է թերթը:

Ըստ պարբերականի՝ «ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցյալ տարի հասել է մինչև 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի՝ 14,6 միլիարդ դոլարի փոխարեն: Այս երկրները միասին անցյալ տարի ավելացրել են իրենց արտահանումը դեպի Ռուսաստան մոտ 50 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:

Wall Street Journal-ը ընդգծում է, որ զգալի չափով աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ԱՄՆ-ը և ԵՄ-ն անցյալ տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 մլն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավել է, քան 2021 թվականին արտահանված 530 հազար դոլարի ապրանքը, ըստ ՄԱԿ-ի տվյալների»։ Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան դրանց արտահանումը 2021 թվականին 2000 դոլարից հասել է 13 միլիոն դոլարի։

Նույնանման պատկերը Wall Street Journal-ը արձանագրում է հետխորհդային այլ երկրներում ևս, ներառյալ Ղազախստանում, Վրաստանում, Ղրղզստանոււմ ու Ուզբեկստանում:

Նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի համար, Wall Street Journal-ին ասել են փորձագետները։ Ռուսաստանն ունի արևմտյան բաղադրիչները սեփական արտադրանքով փոխարինելու սահմանափակ հնարավորություններ։

«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թեւավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի հրամանատարության, կառավարման և կապի համակարգեր», - ասում է Ռուսաստանի ռազմական գծով փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը, ըստ պարբերականի:

Wall Street Journal-ը հայտնել է, որ Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները, այս առիթով պնդել է. «Ռուսաստանի շարունակական հասանելիությունը այդ ապրանքներին, ներառյալ ուղին փոխած արտասահմանյան ապրանքատեսակներին, որոնց նկատմամբ գործում է արգելք ՌԴ դրանք արտահանելու համար, ավելի շուտ սնուցում է, այլ ոչ թե խափանում Ռուսաստանի պատերազմական ջանքերը»:

Այս աճող առևտրային հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանների կողմից ստացել է «եվրասիական կարուսել» անունը, գրում է Wall Street Journal-ը:

«Շատ կասկածելին է, որ պատժամիջոցների ավելացումից հետո հանկարծ աճում է այդ ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- Wall Street Journal-ին ասել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:

Ըստ Wall Street Journal-ի հրապարակման՝ եվրոպական պատժամիջոցների վերջին առաջարկված փաթեթում, որը պետք է հաստատվի անդամ երկրների կողմից, Եվրահանձնաժողովն առաջին անգամ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և Հայաստանից՝ մեկ ընկերության հանդեպ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}