Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն մտավախություն ունի, որ մինչև 2030 թվականը կսկսվի գլոբալ հակամարտություն
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը նախազգուշացրել է մինչև երրորդ տասնամյակի վերջ ավելի լայն գլոբալ հակամարտության սպառնալիքի մասին՝ ներառյալ Ռուսաստանի և Չինաստանի հետ: Նար հայտարարությանը անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մինչև տասնամյակի վերջն աշխարհը կդառնա ավելի վտանգավոր, անկայուն վայր, և պաշտպանությունը մեր կյանքի համար ավելի կարևոր կլինի»,-ասել է Ուոլեսը Financial Times-ին՝ նշելով Ռուսաստանի հետ ավելի լայն հակամարտության վտանգը, որը բխում է դրանից, ինչպես նաև «Չինաստանի վերելքը» և նաև Աֆրիկայում ծայրահեղականության աճը:
Ուոլեսի խոսքով՝ աշխարհն ապրում է «սառը պատերազմի ավարտից հետո անոմալ խաղաղության շրջանի ավարտը»։
«Կարծում եմ, որ հակամարտություն կլինի՝ տաք, թե սառը, կտեսնենք... Կարծում եմ, որ հակամարտություն կլինի մի շարք հակառակորդների հետ ամբողջ աշխարհում... Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դրան»,-ավելացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնության են եկել Հյուսիսային Իռլանդիայի առևտրային կարգավիճակի շուրջ
- Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի խնայողության համար բաժանորդներին կպարգևատրեն
- Մեծ Բրիտանիայի վարչապետը տուգանվել է ամրագոտի չկապելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները