«Միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակո՞ւմ է՝ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի 150 կմ2 տարածքի վերադարձը
Նիդերլանդների խորհրդարանում ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի մասնակացությամբ կայացած արտաքին քաղաքական քննարկումների ժամանակ՝ վերջերս կայացած նահանգային ընտրությունններում բացարձակ հաղթանակ տարած BBB (Գյուղացիաքաղաքացիական Շարժում) կուսակցության ղեկավար պատգամավոր Վան դեր Պլասը խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի շրջանակներում հայ համայնքին հուզող հարցեր է ուղղել ԱԳ նախարարին: Այս մասին հայտնում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։
Հարցերին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռք բերման դեպքում ինչպե՞ս կարող են Նիդերլանդներն ու ԵՄ-ն նպաստել երկարաժամկետ խաղաղության պահպանմանը և արդյո՞ք նախարարը ջանքեր կգործադրի դրան հասնելու, նախարարը պատասխանել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, ինչը, հուսով է՝ կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի:
Նախարարը նշել է, որ էական է, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչի համար ամբողջությամբ պատասխանատու է հենց ադրբեջանական կողմը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են անում պահպանել խաղաղ բնակչության անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում նախարարը դա նույնպես կանի Նիդերլանդների Թագավորության անունից:
Վան դեր Պլասը, շեշտելով հայ համայնքի անհանգստությունը, հարցրել է՝ արդյո՞ք «միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակում է նաև, 2022 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի տարածքի (150 կմ2) վերադարձը:
Նախարար Հուկստրան նշել է, որ ընդհանուր առմամբ իրենք միշտ հանդես են գալու տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչը լիովին օրինական պահանջ է և համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ բանակցություններում, բնականաբար, պետք է ներգրավված լինի նաև այս հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ.կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է. Սիմոնյան
- «86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը»
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
- ՀՀԿ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը, իրացմանը
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան