Շարմազանով. Բա ինչո՞ւ Նիկոլի դեմ նման բողոք չեք բարձրացնում, այ «հայրենասեր մտավորականություն»
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլն է Արցախը հանձնում ու հերոսների ծնողներին դատում, ոչ թե՝ Սուպեր Սաքոն։
Չէի ուզում այս թեմային անդրադառնալ, բայց պետք է…
Ինքս Կոմիտասի, Խաչատուրյանի, Եկմալյանի, Սպենդիարյանի արվեստի, ինչպես նաև արևելյան մուղամի պրոֆեսիոնալ գիտակ չեմ։
Հաճույքով լսում եմ մեր միջնադարյան շարականները, Կոմիտասի, Եկմալյանի, ինչպես նաև հայ աշուղների ու գուսանների՝ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Աշոտի ու Հավասու ստեղծագործությունները, բայց ինձ երաժշտության փորձագետ չեմ համարում։
Սուպեր Սաքոյին ոչ ճանաչում եմ, ոչ էլ լսել եմ, չեմ կարող նրա «արվեստին» գնահատական տալ։
Բայց մի բան է ինձ զարմացնում։
Նիկոլը առավոտից երեկո Կոմիտաս վարդապետին վիրավորում ու վարկաբեկում է, երբ Եկեղեցու դեմ ընդվզում է, երբ Հայ Եկեղեցու պատմությունը հանում է դպրոցներից, երբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, երբ հայապահպանությունը հանում է ազգային անվտանգության ռազմավարությունից։
Բա ինչո՞ւ Նիկոլի դեմ նման բողոք չեք բարձրացնում, այ «հայրենասեր մտավորականություն»։
Սուպեր Սաքոն է վտանգավո՞ր, թե՞ Նիկոլը, ով Թուրքիայից դրական ազդակներ է ստանում ու տրանսգենդերին իր սեփական պաշտպանության տակ առնում։
Նույն Հ1 -ը իր եթերում հազար անգամ ավելի հակահայ ու հակազգային «գործիչների» է եթեր տվել՝ Նիկոլն ու նիկոլիստները ձեզ վառ օրինակ, ինչո՞ւ ծպտուն չէիք հանում։
Նիկոլն է հերոսների ծնողներին դատո՞մ, թե՞՝մուղամ քարոզող Սուպեր Սաքոն։
Նիկոլն է Արցախը հանձնում, թե՞՝ Սուպեր Սաքոն։
Կոմիտասը ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի, Կոմիտասին հարգելու լավագույն միջոցը հակապետական ու հակազգային նիկոլական ռեժիմի դեմ պայքարելն է, ոչ թե տաքուկ սենյակներից երիտասարդ երգչի վրա հարձակվելը»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասը արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»
- Անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնողներին
- Օպերային երգիչ Ակսել Դավեյանը պահանջում է Առաջին ալիքից Կոմիտաս Վարդապետի անունը պախարակող չհաղորդումը հեռացնել յութուբյան ալիքից
- Սուպեր Սաքոյի հարցազրույցից հետո դաշնակահարը պահանջում է Առաջին ալիքի տնօրենի և գլխավոր պրոդյուսերի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան