Վահան Հովհաննիսյան. Նիստի ընթացքում տիկին Գայանեն վատացել է, շտապ օգնություն է հրավիրվել
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության մեջ երեք հիմնավորում է ներկայացվել։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Փախուստը, նոր հանցանքի կատարումը և դատավարությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելը, որը կարող է դրսևորվել վկաների վրա անօրինական ազդցությամբ։ Միջնորդության քննության ընթացքում փախուստի հիմքից հրաժարվեցին դատախազը, քննիչները։ Կամ տեխնիկական վրիպակ էր, կամ քննության ընթացքում հանգեցին եզրակացության, որ պետք է հրաժարվեն։ Իմ պրակտիկայում աննախադեպ երևույթ էր, ամեն դեպքում ողջունելի է, որ հիմքի բացակայությունն օբյեկտիվ գնահատեցին»,-մանրամասնեց նա։
Փաստաբանն ասաց՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չկան։
«Այս պահին կարող եմ ասել՝ միջնորդության օբյեկտիվ քննություն է ընթանում։ Դատավորի անաչառության վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, քանի որ այդպիսիք չկան»,-ասաց Վահան Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Գայանե Հակոբյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ նիստի ընթացքում նրա առողջական վիճակը վատացել է, շտապ օգնություն է հրավիրվել, ցուցաբերվել է բուժօգնություն, որից հետո նիստը շարունակվել է։
«Ինքնազգացողությունը վատ է, առողջական վիճակը վատ է»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան