ՏՏ ոլորտի մասնագետը դատի է տվել ղեկավարին՝ xx, yy և ????-ի հետևում տեսնելով սեռական ոտնձգություն
ՏՏ ոլորտում աշխատող մասնագետ Կարինա Գասպարովան դատական հայց է ներկայացրել իր ղեկավարի դեմ։ Նա տղամարդուն մեղադրել է կոդավորված կերպով իրեն սեռական հարաբերությունների առաջարկ անելու համար։ Նրա ընկալմամբ, իրեն ուղարկված xx-ը նշանակում է համբույրներ, yy-ն՝ սեռական կապ ունենալու առաջարկ։
Կինը մեկնաբանել է նաև իրեն ուղարկված ֆայլի անունը։ Ըստ նրա, 'ajg'-ն հապավում է, որը բացած նշանակում է «A Jumbo Genital», ինչը նշանակում է հսկա սեռական օրգան։
BBC-ի փոխանցմամբ, կինը ղեկավարին մեղադրել է նաև գայթակղիչ ձայնով «բարի գիշեր» մաղթելու համար։ Գասպարովան պնդել է, որ իր ղեկավարը միտումնավոր դիպել է իր ձեռքին, երբ ձեռքը մեկնել է համակարգչային մկնիկին։
Լ ոնդոնի Կենտրոնական դատարանի զբաղվածության տրիբունալը նրա հայցը չի բավարարել՝ նշելով, որ նկարագարված արարքներից որևէ մեկը սեռական բնույթ չի ունեցել։ Դատարանը մեկնաբանել է, որ կնոջ մոտ առկա է իրադարձությունների շեղված ընկալում, առանց ապացույցների արտասովոր մեղադրանքներ անելու միտում: Դատարանը նրան միաժամանակ պարտավորեցրել է փոխհատուցել դատական ծախսերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա