Փաստաբան. Քննությանը կհետևի օբյեկտիվ ակտ, եթե ինչ որ բան չփոխվի առանձին սենյակում գտնվելու ընթացքում
«Դատարանից պետք է ակնկալել օբյեկտիվ որոշում»,-ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը, թե զոհված զինծառայողների ծնողերը կարծում են, որ այս պահին թիրախավորված է նաև դատավորը, Վ. Հովհաննիսյանն ասաց՝ միջնորդության քննությունն իրականացվել է բազմակողմ ու օբյեկտիվ։
«Նախագահողը ձեռնամուխ է եղել, որպեսզի բոլոր հանգամանքները բացահայտվեն, միջնորդության հիմնավորումները պարզվեն։ Ես հետևության եմ հանգում, որ դրան կհետևի օբյեկտիվ ակտ, եթե ինչ որ բան չփոխվի առանձին սենյակում գտնվելու ընթացքում»,-ասաց Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան