«Աշտարակ Կաթ» թթվասերի մակնշման համար ՄՊՀ-ն նշանակել է 17,5 միլիոն դրամ տուգանք
«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք:
Ըստ հանձնաժողովի որոշման, անձանց խմբի կողմից ապրանքը մակնշվել է որպես թթվասեր, ապրանքի բաղադրության մեջ, ըստ մակնշման, նշված չէ, որ դրանում առկա է բուսական յուղ, մինչեռ թիվ 2149 արձանագրության համաձայն՝ ապրանքում հայտնաբերվել է բուսական յուղ, և կանոնակարգի իմաստով այն չի համարվում կաթնային մթերք հանդիսացող թթվասեր։
Այսինքն, ապրանքը որպես թթվասեր իրացնելու և ապրանքի մակնշման մեջ բուսական յուղի առկայության վերաբերյալ տեղեկատվության բացակայության պայմաններում բացառապես լաբորատոր փորձաքննության միջոցով է հնարավոր տեղեկանալ ապրանքում բուսական յուղի առկայության մասին։
Նշվածից բխում է, որ ապրանքի գնման ժամանակ սպառողներն ապրանքի բաղադրության մեջ բուսական յուղի առկայության մասին որևէ կերպ չեն կարող տեղեկանալ։ Մյուս կողմից էլ սպառողները, ապրանքի վրա «թթվասեր» բառի մակնշումը տեսնելով, կարող են մտածել, որ այն հանդիսանում է կաթնային մթերք ու դրանում առկա չէ բուսական յուղ։
Հանձնաժողովը փաստում է, որ անձի կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելը կարող են
1. հանգեցնել թյուր տպավորության ստեղծման՝ ապակողմնորոշելով սպառողին
2. սպառողներին հնարավորություն չտալ ամբողջական պատկերացում կազմել ապրանքի վերաբերյալ։
Հաշվի առնելով սա, հանձնաժողովն արձանագրել է, որ անձանց խմբի կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, որի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված է իրավական հետևանք՝ պատասխանատվության միջոցի կիրառում։ Անձանց խումբը վարույթով իրեն վերագրվող իրավախախտման վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել։
Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Հետք». Թթվասերի 10 նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, դրանք անվտանգ չեն
- «Արզնի Կաթնամթերք»-ը և «Ապարանի Պանրի Գործարան»-ը բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են մակնշել և իրացրել
- «Թամարա»-ի թթվասերը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին
- «Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է, պետք է շուկայից հետ կանչվի, ոչնչացվի
- Մակնշված է թթվասեր, բայց նրանում հայտնաբերում ենք բուսական յուղ պարունակող մթերք. Գեղամ Գևորգյան
- ՏՄՊՊՀ ստուգած թթվասերը թթվասեր չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան